Մատչելիության հղումներ

Որոշ ճանապարհահատվածներում բուք է


Ձյունածածկ ավտոճանապարհ Հայաստանում, հունվար, 2016թ․
Ձյունածածկ ավտոճանապարհ Հայաստանում, հունվար, 2016թ․

Ժամը 11-ի դրությամբ Մարալիկ-Լանջիկ, Արթիկ-Ալագյազ, Ապարան- Քուչակ, Արագած-Սպիտակ ճանապարհահատվածներում և Վարդենյաց լեռնանցքում բուք է, փոխանցում է տրանսպորտի և կապի նախարարությունը:

Նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման, ինչպես նաև ճանապարհի լայնացման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով, տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG