Վլադիմիր Պուտինին քննադատող ոուսաստանցի լրագրող, վերլուծաբան Վլադիմիր Պրիբիլովսկուն մահացած են գտել իր տանը: Մահվան պատճառները դեռևս չեն հաղորդվում:
2007 թվականին ոստիկանությունը հետախուզել էր լրագրողի բնակարանը, առգրավել համակարգիչը, ինչպես նաև նրա համահեղինակած «Ռուսաստանն ու ԿԳԲ-ն Պուտինի նախագահության օրոք» գրքի էլեկտրոնային տարբերակը, որը երկու տարի անց հրատարակվել է Նյու Յորքում: