Մատչելիության հղումներ

Մահացել է քաղցկեղով հիվանդ, վիրահատված երեխա, ում մոտ միաժամանակ հաստատվել է H1N1-ը


Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ այսօր արձանագրվել է «խոզի գրիպով» հիվանդ մեկ կնոջ և քաղցկեղով հիվանդ, վիրահատված երեխայի մահվան դեպք, որի մոտ միաժամանակ հատատվել է գրիպի H1N1 ենթատեսակը:

Միաժամանակ, ըստ նախարարության, այսօր առաջին օրն է, որ սուր շնչառական վարակներով պայմանավորված` իրավիճակը ոչ միայն կայունանում է, այլև արձանագրվում է դեպքերի նվազում: Մինչև այժմ ամեն օր նկատվում էր հիվանդացության աճ:

«Հունվարի 11-ին առողջապահության նախարարությունում կազմակերպված մամուլի ասուլիսից հետո մինչև ժամը 20:00-ը թոքաբորբով հիվանդների թիվը 412 էր, այսօր ժամը 20:00-ի դրությամբ հիվանդների թիվը նվազել է` 396: Վերակենդանացման բաժանմունքներում բուժում ստացողների թիվը 92-ից օրվա ավարտին դարձել է 81: Սուր շնչառական վարակներով հղի կանանց թիվը նախկին 101-ից դարձել է 85, ապա նվազել է 78-ի: Սուր շնչառական վարակներով երեխաների թիվը 720-ից դարձել է 684: Միաժամանակ, այս պահի դրությամբ 14 հիվանդի միացված է արհեստական շնչառության սարք: Նրանցից 8-ի մոտ է հաստատվել է գրիպի H1N1 ենթատեսակը։ Եթե հունվարի 11-ին սուր շնչառական վարակներով հիվանդների ընդհանուր թիվը ժամը 20:00-ին 855 էր, ապա այս պահին 799 է»,- ասված է նախարարության հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG