Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր հրամանագիր է ստորագրել Արգենտինայում Հայաստանի դեսպան Ալեքսան Հարությունյանին համատեղության կարգով Չիլիում դեսպան նշանակելու մասին, նստավայրը՝ Բուենոս Այրեսում:
Հրամանագրի տեքստը հրապարակված է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում:
Հարությունյանը Արգենտինայում Հայաստանի դեսպանն է 2014 թվականի դեկտեմբերի 31-ից, մինչ այժմ համատեղության կարգով դեսպան էր նշանակվել նաև Ուրուգվայում և Պերուում: