Փարիզում ահաբեկչության զոհ դարձած մարդկանց հիշատակի օր էր հայտարարված երեկ:
Հազարավոր մարդիկ հավաքվել էին Հանրապետության հրապարակում, որտեղ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի մասնակցությամբ հուշատախտակ փակցվեց կաղնու ծառին:
Ֆրանսիացի հայտնի երգիչ Ջոնի Հոլիդեյը զինվորական երգչախմբի հետ երգեց երկրի օրհներգը՝ «Մարսելյեզը»-ը:
Ֆրանսիացիներն այսպես սգում էին անցած տարի տեղի ունեցած ահաբեկչական տարբեր գործողությունների 150 զոհերին: