Մատչելիության հղումներ

ԼՂ ՊՆ. Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 500 կրակոց


Հայ զինվորը մարտական հենակետում հերթապահության ժամանակ, արխիվ
Հայ զինվորը մարտական հենակետում հերթապահության ժամանակ, արխիվ

Հունվարի 10-ին և լույս 11-ի գիշերը Ղարաբաղաի և Ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 500 կրակոց: Այդ մասին տեղեկացնում է Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը։

«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն», - ասաված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG