Մատչելիության հղումներ

Վարչապետն ու ՌԴ տրանսպորտի նախարարը քննարկել են Հայաստան-Իրան երկաթգիծը


Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ուրբաթ օրը ընդունել է Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար, հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Մաքսիմ Սոկոլովին:

Կառավարության պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետը և ՌԴ տրանսպորտի նախարարը քննարկել են երկու երկրների միջև տնտեսական համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: Զրուցակիցներն արձանագրել են հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 16-րդ նիստի հանձնարարականների կատարման բարձր մակարդակը և պայմանավորվածություն ձեռք բերել հանձնաժողովի հաջորդ նիստն անցկացնել 2016 թ. հուլիսին Սանկտ Պետերբուրգում:

Առևտրատնտեսական կապերի սերտացման համատեքստում կողմերը քննարկել են տարածաշրջանային նշանակություն ունեցող ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման հեռանկարները: Ռուսական կողմը կարևորել է Հայաստան-Իրան երկաթգծի կառուցումը և պատրաստակամություն հայտնել ուսումնասիրել հնարավոր մասնակցության հարցը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Վերին Լարսի անցակետում բեռների և տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպման գործընթացի արագացման խնդրին և քննարկել հարցի լուծման հնարավոր տարբերակները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG