Մատչելիության հղումներ

Վերակենդանացման բաժանմունքներում է գտնվում ութ հիվանդ


Այսօր մի շարք բժշկական կենտրոններ համայցերի ընթացքում առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին է ներկայացվել վերակենդանացման բաժանմունքներում բուժվող ծանր հիվանդների առողջական վիճակը, մասնագետների հետ քննարկվել է նրանց բուժման հետագա ռազմավարությունը:

«Այս պահին կան ութ հիվանդներ, որոնք միացված են արհեստական շնչառության սարքին»,- նշել է Արմեն Մուրադյանը: Նա հավաստիացրել է, որ բժիշկներն անում են ամեն հնարավորը հիվանդների առողջական վիճակը կայունացնելու համար, փոխանցում է Առողջապահության նախարարության պաշտոնական կայքէջը։

Արմեն Մուրադյանը նշել է, որ բոլոր հաստատություններն ապահովված են անհրաժեշտ դեղերով և բժշկական պարագաներով: Նախարարը ևս մեկ անգամ կոչ է արել բնակչությանը վաղ փուլում դիմել բժիշկի, չսպասել, որ հիվանդությունը բարդանա և չզբաղվել ինքնաբուժությամբ: Նախարարի խոսքով` նախընտրելի է ունենալ հիվանդների մեծ ծավալ, բայց դիմելիությունը գրանցվի հիվանդության առավել վաղ փուլերում:

Նշենք, որ Հայաստանում աճում է սուր շնչառական վարակներով, թոքաբորբով հոսպիտալացվածների թիվը։ Այսօրվա դրությամբ գրիպով և սուր շնչառական վարակներով Հայաստանում հոսպիտալացվել է 568 հիվանդ, որից 461-ը` 0-18 տարեկան, 150-ի մոտ ախտորոշվել է թոքաբորբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG