Մատչելիության հղումներ

Մեկնարկել է ձմեռային զորակոչը


Այսօր պարտադիր ժամկետային զինվորական ծառայության կմեկնեն ձմեռային զորակոչի առաջին նորակոչիկները:

Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ զորակոչին մասնակցող բոլոր կառույցների համակարգված աշխատանքների շնորհիվ այսօր առավել բարձր հիմքերի վրա է դրված զորակոչային գործընթացի իրականացումը: «Առավել օրինական և թափանցիկ զորակոչ ապահովելու նպատակով ներդրված զինծառայության վայրի ընտրության վիճակահանության սկզբունքն ապահովում է արդարության սկզբունքների պահպանումը, նվազագույնի է հասցնում կոռուպցիոն դրսևորումները և հնարավորություն է ընձեռում առավելագույնս կանխել անօրինականությունները: ՀՀ զինված ուժերի համալրման գործընթացը խստագույնս վերահսկվում է ՀՀ պաշտպանության նախարարության, ԶՈւ ԳՇ ղեկավարության և իրավապահ մարմինների կողմից»,- նշված է ՊՆ-ի հաղորդագրությունում։

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է 2016թ. ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով: Տեղեկությունների համար զանգահարել 010-52-34-82 հեռախոսահամարով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG