Մատչելիության հղումներ

60 զոհված, 200 վիրավոր Լիբիայում պայթյունի հետևանքով


Ավելի քան 60 ոստիկաններ զոհվել, 200-ը վնասվածքներ են ստացել Լիբիայում բեռնատար ավտոմեքենայի պայթյունի հետևանքով:

Դեպքը տեղի է ունեցել երեկ ոստիկանության վերապատրաստման կենտրոնում: Ենթադրվում է, որ ռումբը գործի է դրել ինքնասպան ահաբեկիչը:

2011 թվականից ի վեր սա ամենաարյունալի ահաբեկչական գործողությունն է երկրում:

Պայթյունի պատասխանատվությունը դեռ որևէ խմբավորում չի ստանձնել, սակայն ենթադրվում է, որ հեղինակը «Իսլամական պետություն»-ն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG