Մատչելիության հղումներ

ԼՂ ՊՆ․ Տոների ընթացքում շփման գծում հարաբերական անդորրը պահպանվել է


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողները մարտական հերթապահության ժամանակ, արխիվ
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողները մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

Ամանորյա տոների ընթացքում հիմնականում պահպանվել է շփման գծում հաստատված հարաբերական անդորրը, հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը:

Հաղորդագրության համաձայն՝ հունվարի 1-7-ը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 4 հազար 500 կրակոց:

«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը», - փոխանցում է Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG