Տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների անցանելիությունն ապահովելու համար նախարարության ենթակայության 35 ճանապարհաշինական ընկերությունների աշխատակիցները Հայաստանի տասը մարզերում շարունակում են աշխատել շուրջօրյա արտակարգ ռեժիմով:
«Գործի են դրվել համապատասխան բոլոր մեքենա-մեխանիզմները, ամբողջ բանվորական աշխատուժը: Չնայած եղանակային դժվարություններին, ճանապարհաշինարարներն արել են հնարավորինը, որպեսզի ավտոճանապարհները լինեն երթևեկելի: Ճանապարհի երթևեկելի հատվածների անցանելիությունը ապահովելուց հետո ճանշինների աշխատակիցներն իրականացրել են նաև կողնակների մաքրման և ճանապարհների երթևեկելի մասերի լայնացման աշխատանքներ», - ասված է հաղորդագրությունում:
Նախարարությունը նաև տեղեկացնում է, որ հունվարի 7-ի դրությամբ երկրում միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները հիմնականում բաց և երթևեկելի են։ Սաստիկ բքի և ուժեղ մառախուղի պատճառով շարունակում են փակ մնալ միայն
Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը։