ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն (ԱԽ) առաջիկայում կսկսի քննարկել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցներն ուժեղացնելու մասին որոշման նախագիծ։ Այս մասին հայտարարել է Անվտանգության խորհրդի նախագահ Էլբիո Ռոսելին։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը Հյուսիսային Կորեայի կողմից ջրածնային ռումբի հնարավոր փորձարկումը անվանել է տարածաշրջանային անվտանգությունը ապակայունացնող մտահոգիչ և լուրջ գործոն։