Մատչելիության հղումներ

Ուժի մեջ է մտել Վատիկանի և Պաղեստինի ինքնավարության միջև կնքված առաջին պայմանագիրը


2015 թվականի հունիսի 26-ին ստորագրված պայմանագիրը վերաբերում է ինքնավարության կողմից վերահսկվող տարածքում Հռոմի Կաթողիկ եկեղեցու գործունեությանը և քրիստոնյա փոքրամասնության իրավունքների պաշտպանությանը:

Վատիկանի տարածած հայտարարության մեջ նաև ասվում է, որ փաստաթուղթը աջակցում է պաղեստինա-իսրայելական բանակցային գործընթացին և խաղաղ կարգավորմանը տարածաշրջանում:

Իսրայելը քննադատել է այս պայմանագիրը` այն համարելով մերձավորարևելյան խաղաղ գործընթացի համար «վաղաժամ ու հակաարդյունավետ»:

2013 թվականի փետրվարին Վատիկանը պաղեստինյան տարածքները ճանաչել է որպես անկախ պետություն` հետևելով տասնյակ պետությունների օրինակին: Դրան նախորդել էր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում կայացած քվեարկությունը 2012 թվականին, երբ Պաղեստինը ստացավ ՄԱԿ-ում դիտորդ պետության կարգավիճակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG