Մատչելիության հղումներ

Վաղվանից՝ ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով


Դեկտեմբերի 30-ից հունվարի 2-ը Հայաստանի ամբողջ տարածքում սպասվում է ձյուն, տեղեկացնում է տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Հաղորդագրության համաձայն՝ Հայաստանում, այդ թվում՝ մայրաքաղաք Երևանում, այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, վաղը երեկոյան ժամերին, դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 30-ից հունվարի 2-ի ցերեկը կնվազի 8-10 աստիճանով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG