Մատչելիության հղումներ

Նախագահը մասնակցել է մարզաշխարհի ներկայացուցիչների պարգևատրման արարողությանը


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան սպորտի ոլորտի պատասխանատուների հետ մասնակցել է մարզաշխարհի ներկայացուցիչների պարգևատրման հանդիսավոր արարողությանը:

«Ավանդական դարձած նախատոնական այդ հանդիպմանը Նախագահը շնորհավորել է մարզաշխարհի ներկայացուցիչներին՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթել առողջություն, նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ սպորտի բնագավառում և անձնական կյանքում: Սերժ Սարգսյանը շնորհավորել է նաև պատվավոր կոչումների արժանացած մարզիկներին»,- հայտնում է նախագահի պաշտոնական կայքը։

Խոսելով սպորտային իրադարձություններով և հաջողություններով լի անցնող 2015թ. մասին՝ Սերժ Սարգսյանը կարևորել է տարին նաև որպես նախաօլիմպիական և մաղթել, որ 2016-ին Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք խաղերին Հայաստանի մարզիկների մեջ լինեն ոսկե մեդալի արժանացողներ՝ հայ ժողովրդին պարգևելով հպարտության պահեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG