Մատչելիության հղումներ

Վրաստանը շարունակելու է պրագմատիկ քաղաքականություն վարել Ռուսաստանի հարցում


Վրաստանի վարչապետի պաշտոնում առաջադրված Գիորգի Կվիրիկաշվիլին այսօր Քութաիսիում խորհրդարանի անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Վրաստանը կշարունակի պրագմատիկ մոտեցում որդեգրել Ռուսաստանի հարցում:

Ընդդիմադիր «Ազատ դեմոկրատներ» կուսակցության խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ Կվիրիկաշվիլին նաև հայտարարել է․ - «Մեր այս մոտեցմանը զուգահեռ, սակայն, Ռուսաստանը պարտավոր է հարգել այն որոշումները, որ կայացնում է Վրաստանը, ինչպես նաև մեր երկրի տարածքային ամբողջականությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG