Մատչելիության հղումներ

ՃՏՊ Քաջարան-Կապան ավտոճանապարհին․ կա երկու զոհ


Քաջարան-Կապան ավտոճանապարհի 9-րդ կմ-ում այս գիշեր ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել՝ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Միցուբիշի Գրանդիս» մակնիշի 87ՏT087 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և մոտ 15 մ գլորվելով հայտնվել ներքևի երկրորդական ճանապարհին, ինչի հետևանքով Ա. Ղ.-ն (ծնվ. 1995թ.) և Թ. Ս.-ն (ծնվ.1987թ.) տեղում մահացել են, իսկ Ա. Հ.-ն (ծնվ. 1985թ.) և Ս. Հ.-ն (ծնվ. 1987թ.) տեղափոխվել են Քաջարանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, և դիերը մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG