Մատչելիության հղումներ

Դոնի Ռոստովում ավտովթարի հետևանքով զոհվել են Հայաստանի քաղաքացիներ


Ռուսաստանի Դոնի Ռոստովի տարածաշրջանի Սալսկ-Պրոլետարսկ ավտոճանապարհին՝ Մանիչստրոյ գյուղի մոտակայքում, անցած գիշեր ժամը 01.51-ին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել են Հայաստանի քաղաքացիներ:

Հայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքէջի հաղորդմամբ, դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ-2114» մակնիշի և «Մազդա» մակնիշի ավտոմեքենաներ, որի հետևանքով ՀՀ քաղաքացիներ՝ 1970թ. ծնված Ստեփան Կոստանյանը և 1985թ. ծնված Էդգար Ալբերտի Պետրոսյանը մահացել են, իսկ ՀՀ քաղաքացի Մարկոս Վանյայի Պապյանը ձախ ազդրի կոտրվածքով հոսպիտալացվել է Սալսկայի կենտրոնական հիվանդանոցի վնասվածքաբանության բաժանմունք: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG