Մատչելիության հղումներ

ԼՂ ԱԳ նախարար. Ադրբեջանի քաղաքականությունը մարտահրավեր է միջազգային հանրությանը


Լուսանկարը՝ Ղարաբաղի արտգործնախարարության
Լուսանկարը՝ Ղարաբաղի արտգործնախարարության

Ադրբեջանի որդեգրած քաղաքականությունը բացահայտ արհամարհանք է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և մարտահրավեր՝ միջազգային հանրությանը։ Այդ մասին այսօր ասել է Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ։

Ղարաբաղի արտգործնախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ, այդ համատեքստում Միրզոյանը կարևորել է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների անհապաղ մշակումն ու իրագործումը, ինչը, ըստ նրա, թույլ կտա բացահայտել հրադադարի ռեժիմի իրական խախտողին՝ ի դեմս Ադրբեջանի, և խուսափել հակամարտության կողմերին ուղղված անհասցե կոչերից։

Միրզոյանը կարևորել է նաև տեղեկատվական ոլորտում իրականացվող աշխատանքները` նշելով, որ Ղարաբաղի արտգործնախարարությունը և Լեռնային Ղարաբաղի մշտական ներկայացուցչությունները հետևողական գործունեություն են ծավալում Ղարաբաղի մասին օբյեկտիվ և հավաստի տեղեկատվություն տարածելու ուղղությամբ, այդ թվում նաև՝ մամուլի և սոցիալական ցանցերի միջոցով։

Ղարաբաղի արտգործնախարարը անդրադարձել է 2016 թվականի ԼՂ ԱԳՆ առաջնահերթություններին՝ նշելով, որ Ադրբեջանի և Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը և Ղարաբաղի միջազգային ճանաչումը մնալու են Ղարաբաղի իշխանությունների ուշադրության կենտրոնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG