Վրաստանի վարչապետի պաշտոնում առաջադրվել է արտգործնախարարի պաշտոնակատար Գիորգի Կվիրիկաշվիլիի թեկնածությունը։
Իշխող «Վրացական երազանք» դաշինքի խորհրդարանական խմբակցությունը հույս է հայտնել, որ Կվիրիկաշվիլին կդառնա այնպիսի առաջնորդ, ինչպիսին դաշինքի հիմնադիր, մեծահարուստ, նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին է։
Հիշեցնենք՝ Իրակլի Ղարիբաշվիլին Վրաստանի վարչապետի պաշտոնից հրաժարական է տվել դեկտեմբերի 23-ին։