Մոսկվայում կայացել է Ռուսաստանի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուի և Զաքիր Հասանովի հանդիպումը:
Ադրբեջանի ռազմական գերատեսչության հաղորդագրության համաձայն, որը այսօր տարածել են տեղական լրատվամիջոցները, հանդիպումը տեղի է ունեցել առանձնազրույցի ձևաչափով, ստորագրվել է երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև համագործակցության 2016 թվականի ծրագիրը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի մայրաքաղաքում ԱՊՀ-ի երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին մասնակցում է նաև Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: