Մատչելիության հղումներ

Սեյրան Օհանյանը կմասնակցի ԱՊՀ նիստին


Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան, արխիվ
Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան, արխիվ

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունն այսօր Մոսկվայում կմասնակցի ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին։

Հայաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, օրակարգի համաձայն` նիստին կդիտարկվեն 20-ից ավելի հարցեր համագործակցության տարբեր ուղղություններով:

Նիստի ավարտից հետո նախատեսվում են Սեյրան Օհանյանի երկկողմ հանդիպումները Ռուսաստանի և Բելառուսի պաշտպանության նախարարների, ինչպես նաև Ղրղըզստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG