Մատչելիության հղումներ

Պայթյուն Ստամբուլի «Սաբիհա Գյոկչեն» օդանավակայանում, մեկ մարդ մահացել է


Ստամբուլի «Սաբիհա Գյոկչեն» օդանավակայան, արխիվ
Ստամբուլի «Սաբիհա Գյոկչեն» օդանավակայան, արխիվ

Այս գիշեր Ստամբուլի «Սաբիհա Գյոկչեն» օդանավակայանում պայթյուն է որոտացել։

Ըստ ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության, պայթյունը տեղի է ունեցել ինքնաթիռների կայանատեղիում, դրա հետևանքով օդանավականի երկու հավաքարար է վիրավորվել։ Վիրավորներից մեկն ավելի ուշ մահացել է։

Տեղի ոստիկանությունը դիտարկում է բոլոր վարկածները՝ չբացառելով նաև ահաբեկչությունը։

Ըստ որոշ տեղեկությունների, հնարավոր է՝ պայթյունը տեղի է ունեցել կայանատեղիում կայանված օդանավերից մեկում։ Իշխանություններն այս վարկածը դեռ չեն հաստատել։

«Սաբիհա Գյոկչեն»-ում հսկողությունը խստացվել է։ Տեղում աշխատում են ոստիկանները։ Խստացվել է նաև «Աթաթուրք» օդանավակայանի հսկողությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG