Ֆրանսիայի ոստիկանությունը կանխել է իրավապահների վրա ծրագրված հարձակումը Օռլեանում, երեկ հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնյովը:
Նախարարը հաղորդել է, որ Ֆրանսիայի երկու քաղաքացիների՝ 20 և 24 տարեկան, այժմ հարցաքննում են՝ պարզելու, թե արդյոք հարձակումներն իրականացնելու հրամանները ստացել են Սիրիայում գործող ջիհադիստներից:
Կազնյովը հայտնել է նաև, որ այս տարի կանխել են ընդհանուր առմամբ 10 հարձակումներ, 51 անձանց կալանավորել են: