Մատչելիության հղումներ

Շփման գծում՝ ավելի քան 2 հազար կրակոց հայ դիրքապահների ուղղությամբ


Զորավարժություններ Լեռնային Ղարաբաղում, արխիվ
Զորավարժություններ Լեռնային Ղարաբաղում, արխիվ

Դեկտեմբերի 22-ին և լույս 23-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում տեղի ունեցած զինված բախումների ընթացքում հակառակորդի կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2 հազար կրակոց:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ադրբեջանական զինուժը շփման գծի հյուսիսային ուղղությամբ կիրառել է նաև ԶՈւ-23-2 տիպի զենիթային կայանքներ (58 արկ), 82 միլիմետրանոց ականանետ և ՀԱՆ-17 տիպի նռնականետ:

«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG