Մատչելիության հղումներ

ԱՆ. Տուլայի վթարից բոլոր տուժածները դուրս են գրվել


Ռուսաստան - Տուլայի մարզում վթարված ավտոբուսը, 3-ը նոյեմբերի, 2015թ․
Ռուսաստան - Տուլայի մարզում վթարված ավտոբուսը, 3-ը նոյեմբերի, 2015թ․

Ռուսաստանի Տուլայի մարզի Ուզլովսկի քաղաքի մոտ Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած և Ռուսաստանում բուժումը շարունակող վերջին չորս ուղևորները ապաքինմամբ դուրս են գրվել հիվանդանոցներից:

Հայաստանի առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ նրանք վերականգնողական փուլում են և շարունակում են գտնվել մասնագետների հսկողության տակ: Այժմ քննարկվում են նրանց Երևան տեղափոխելու մանրամասները:

Նախարարությունը նշում է, որ վթարից տուժած և Ռուսաստանում գտնվող բոլոր հիվանդների բուժումն ընթանում է Հայաստանի և Ռուսաստանի առողջապահության նախարարների անմիջական հսկողության ներքո:

«Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած քաղաքացիների բուժօգնության և տեղափոխման հետ կապված բոլոր հարցերը շարունակում է համակարգել Հայաստանի վարչապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովը», - ասված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք, նոյեմբերի 3-ին տեղի ունեցած վթարի հետևանքով 9 մարդ մահացել է, 43-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG