Աֆղանստանում մահապարտ ահաբեկչի հարձակման հետևանքով ամերիկացի վեց զինվոր է զոհվել, երկուսը` վիրավորվել։
Հարձակումը տեղի է ունեցել «Բահրամ» ռազմաօդային բազայից ոչ հեռու գտնվող գյուղում։
Պենտագոնի փոխանցմամբ, մահապարտը մոտեցել է զինծառայողներին ու գործի դրել իրեն ամրացված հզոր պայթուցիկը։
Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել են «Թալիբան» խմբավորման ներկայացուցիչները։
«Հարձակումը ծանր հիշեցում է այն վտանգի մասին, որին ամերիկյան զինվորներն ամեն օր առնչվում են Աֆղանստանում», - ասել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը։