Մատչելիության հղումներ

Ռուսաստանում կարող է ընդլայնվել արգելված թուրքական ապրանքների ցանկը


Ռուսաստան - Բողոքի ակցիա Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան դիմաց, 25-ը նոյեմբերի, 2015թ․
Ռուսաստան - Բողոքի ակցիա Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան դիմաց, 25-ը նոյեմբերի, 2015թ․

Ռուսաստանի առևտրի և արդյունաբերության նախարարությունը առաջարկում է արգելել Թուրքիայից թեթև արդյունաբերական ապրանքների ներմուծումը՝ 70-80 տոկոսով:

Գերատեսչության ղեկավարի տեղակալ Վիկտոր Եվտուխովի խոսքով՝ համապատասխան առաջարկն ուղարկվել է կառավարություն: «Թե ինչ որոշում կընդունվի՝ ես այս պահին չեմ կարող ասել», - պաշտոնյայի խոսքն է մեջբերում «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը:

Դեկտեմբերի սկզբին, երբ պաշտոնական Մոսկվան հայտարարեց Անկարայի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին, Ռուսաստանի առևտրի և արդյունաբերության նախարարն ասել էր, թե չի պատրաստվում սահմանափակումներ մտցնել թուրքական թեթև արդյունաբերության ապրանքների ներմուծման հարցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG