Ուկրաինան չկարողացավ մինչև սահմանված ժամկետը՝ դեկտեմբերի 21-ը, վճարել Ռուսաստանին 3 միլիարդ դոլար պարտքը:
Ավելի վաղ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը դժվարացել էր նշել, թե երբ կկարողանա երկիրը այդ պարտքից ազատվել:
Պաշտոնական Մոսկվան պնդում է՝ այս խնդրով դատարան է դիմելու: