Դեկտեմբերի 14-ից հացադուլ հայտարարած ցմահ դատապարտյալների հարազատները այսօր ցույց էին անցկացնում կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով հանդիպում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:
Վարչապետը ցուցարարներին չընդունեց, ինչից հետո վերջիններս շարժվեցին դեպի Ազգային ժողովի շենք: Այս պահին նրանք Ազգային ժողովի՝ Դեմիրճյան փողոցում գտնվող մուտքի մոտ են և պահանջում են հանդիպում իշխող Հանրապետական կուսակցության պատգամավորների հետ, այլապես սպառնում են փակել փողոցը:
Հիշեցնենք, 35 հացադուլավորները իշխանություններից պահանջում են վերանայել իրենց գործերը։
Մանրամասները տե՛ս այստեղ