Լուգանսկում տեղի է ունեցել խորհրդային բռնակալ Իոսիֆ Ստալինի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունը:
Սեփական երկրի քաղաքացիների զանգվածային բռնաճնշումների կազմակերպիչ ԽՍՀՄ ղեկավարին պատկերող բրոնզե քանդակը տեղադրվել է «Լուգանսկի կոմունիստների միություն» հասարակական շարժման գրասենյակի տարածքում:
Հաղորդվում է, որ Ստալինի քանդակի բացման հանդիսավոր արարողությունը համընկել է Ռուսաստանի կոմունիստական կուսակցության ներկայացուցիչների Լուգանսկ այցին, ովքեր ժամանել էին՝ ծանոթանալու քաղաքական իրավիճակին:
Պատվիրակության ներկայացուցիչ Կազբեկ Տայսաևի խոսքով, այն, որ բացվել է Ստալինի կիսանդրին, «յուրօրինակ տուրք է հզոր երկրին, որը, միևնույն է, կառուցելու են»: «Եվ կլինի եղբայրական ժողովուրդների հզոր միություն, որտեղ կլինեն և՛ ռուսներ, և՛ ուկրաինացիներ, և՛ բելառուսցիներ, և՛ բոլոր 200 ազգությունները, որոնք բնակեցված էին մեր հզոր գերտերությունում՝ ԽՍՀՄ-ում», - հայտարարել է Տայսաևը: