ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Իրանում մարդու իրավունքների իրավիճակը քննադատող բանաձև է ընդունել:
Բանաձևում խորը մտահոգություններ են արտահայտված երկրում մարդու իրավունքների ոտնահարման դեպքերի, մեծ թվով մահապատիժների իրականացման վերաբերյալ: Որպես առաջընթաց նշված է կանանց և էթնիկ փոքրամասնությունների դեմ ոտնձգությունների սանձահարումը:
Իրանին քննադատող բանաձևին դեմ քվեարկած երկրների թվում են Ռուսաստանը, Չինաստանը, Սիրիան: