Մատչելիության հղումներ

ԼՂ ՊՆ․ Հակառակորդը շարունակում է ինտենսիվորեն խախտել հրադադարը


Զորավարժություններ Լեռնային Ղարաբաղում, արխիվ
Զորավարժություններ Լեռնային Ղարաբաղում, արխիվ

Բացի դիվերսիոն գործողություններից, դեկտեմբերի 17-ին և լույս 18-ի գիշերը հակառակորդը տարբեր զինատեսակներից շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի ռեժիմը, հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը:

Հաղորդագրության համաձայն՝ նշված ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 235 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 (373 արկ), 82 (189 արկ), 120 (15 արկ) միլիմետրանոց ականանետերից, ՀՀՆ-9 (3 արկ), ՀԱՆ-17 (19 արկ) և ՌՊԳ-7 (13 արկ) տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 5 հազար կրակոց:

«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի պատժիչ գործողությունների արդյունքում՝ հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշվել է», - փոխանցում է Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG