Մատչելիության հղումներ

Հատուկ կարիքներով անձանց համար վերելակներ երևանյան ավտոբուսներում


Լուսանկարը՝ քաղաքապետարանի
Լուսանկարը՝ քաղաքապետարանի

Մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի երթուղիներում շահագործվող ևս 10 ավտոբուսներում տեղադրվել են հատուկ կարիքներով անձանց հարմարեցված վերելակներ:

Քաղաքապետարանի փոխանցմամբ՝ հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին սպասարկելու գործում կաջակցեն ավտոբուսների վարորդները, ովքեր վերելակները կիրառելու գործնական պարապմունքների են մասնակցել:

Ըստ քաղաքապետարանի, ընտրված երթուղիները համաձայնեցվել են հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ այն սկզբունքով, որ ծայրամասային համարվող թաղամասերում բնակվող հատուկ կարիքներով անձինք քաղաքի կենտրոն տեղափոխվելու և հակառակ ուղղությամբ վերադառնալու առավել հարմար հնարավորություն ունենան:

«Հարմարեցված ավտոբուսների կողային և դիմային հատվածներում առկա են համապատասխան տարբերանշաններ: Բացի այդ, ավտոբուսներում առկա է տվյալ երթուղու կարգավարական ծառայության հեռախոսահամարը, որով շահառուն կարող է տեղեկանալ տվյալ երթուղու ավտոբուսի այս կամ այն կանգառ հասնելու մոտավոր ժամի մասին», - ասված է հաղորդագրությունում:

Քաղաքապետարանը հիշեցնում է, որ 2014 թվականին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ հատուկ կարիքներ ունեցող անձանց տրանսպորտային տեղաշարժն ապահովելու նպատակով վերելակներ են տեղադրվել 10 ավտոբուսներում: Այսպիսով վերելակներ ունեցող ավտոբուսների թիվը հասավ 20-ի: Ծրագիրը կշարունակվի նաև 2016 թվականին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG