Սահմանադրությունը 100 հազար օրինակով հրապարակելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից 33 միլիոն դրամ կհատկացվի արդարադատության նախարարությանը՝ տպարանային ծախսերի համար:
Կառավարության փոխանցմամբ՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Սահմանադրության տպագրված օրինակները կբաժանվեն բոլոր կառույցներին՝ նախարարություններին, մարզպետարաններին, համայնքներին: