Մատչելիության հղումներ

Կառավարությունը հավանություն տվեց ԶՖԳ-ի հետ վարկային համաձայնագրի կնքմանը


Հայաստանի կառավարության շենքը Երևանում
Հայաստանի կառավարության շենքը Երևանում

Կառավարությունն այսօր հավանություն տվեց Վեդու ջրամբարի ֆինանսավորման նպատակով Հայաստանի կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) միջև 75 միլիոն եվրո արժողությամբ վարկային համաձայնագրի կնքման առաջարկությանը:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ծրագրի իրականացումը հնարավորություն կտա Արարատյան դաշտում մեղմել սակավաջրությունը, ինչպես նաև մեխանիկական ոռոգումից անցում կատարել ինքնահոս համակարգի, ինչն էլ իր հերթին կհանգեցնի էլեկտրաէներգիայի խնայմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG