Լատվիան սկսել է Ռուսաստանի հետ սահմանին արգելապատնեշի կառուցումը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով Լատվիայի սահմանապահ ծառայության ներկայացուցիչ Եվգենիա Պոզնյակի խոսքերը:
«Արգելապատնեշի անհրաժեշտություն կա որոշակի վայրերում՝ խոսքը 270 կիլոմետր հատվածից 90 կիլոմետրի մասին է», - ասել է նա:
Պոզնյակի խոսքերով՝ արգելապատնեշը կօգնի խուսափել սահմանախախտման դեպքերից, ինչպես նաև սահմանագծին անհրաժեշտ սարքավորումներ տեղադրել:
Ըստ լատվիացի պաշտոնյայի՝ 2015 թվականին շոշափելիորեն աճել են սահմանագծի խախտման դեպքերը: