Մատչելիության հղումներ

ՔԿ․ 12 քրգործ հանրաքվեին ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ


Քննչական կոմիտեում հարուցվել է 12 քրեական գործ հանրաքվեին տեղ գտած ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ։

Կոմիտեն տեղեկացնում է, որ հանրաքվեի ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացել է 201 հաղորդում (լրատվամիջոցների հրապարակում, ահազանգ), որոնցով սահմանված կարգով նախապատրաստվել են նյութեր և արդյունքներով կայացվել դատավարական որոշումներ: Ըստ հաղորդագրության, ստացված 201 հաղորդումներից 124-ը վերաբերում է Երևան քաղաքում, 77-ը՝ մարզերում տեղ գտած ենթադրյալ խախտումներին:

«Քննչական կոմիտեում ստացված հաղորդումների, լրատվամիջոցների հրապարակումների վերլուծությամբ պարզվել է, որ հանրապետությունում ձևավորված 1997 տեղամասերից 1839-ում (92.1) անցկացված հանրաքվեի ընթացքում խախտումների մասին որևէ հաղորդում, ահազանգ չի ստացվել: 2015 թվականի դեկտեմբերի 13-ի դրությամբ՝ հարուցվել է 12 քրեական գործ, իսկ 135-ով՝ մերժվել է քրեական գործի հարուցումը: Ներկա պահին ընթացքի մեջ է գտնվում 49 նյութ», - ասված է հաղորդագրությունում:

Կոմիտեն նշում է, որ 12 քրեական գործերից 8-ը հարուցվել է Երևանում տեղ գտած առերևույթ հանցագործությունների փաստերով, 4-ը՝ մարզերում:

«Հարուցված քրեական գործերից 10-ը վերաբերում է մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն, 2-ը՝ ընտրական հանձնաժողովների, դիտորդների, ԶԼՄ ներկայացուցիչների լիազորությունների իրականացմանը խոչնդոտելուն», - տեղեկացնում է կոմիտեն՝ նշելով, որ Քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածով հարուցված երկու քրեական գործը (ընտրական հանձնաժողովների, դիտորդների, ԶԼՄ ներկայացուցիչների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը) և երեք նյութ ուղարկվել են ըստ քննչական ենթակայության՝ Հատուկ քննչական ծառայություն։

Մանրամասները՝ տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG