Էքզիթ փոլի տվյալներով՝ Մարին Լը Պենի գլխավորած «Ազգային ճակատ» կուսակցությունը պարտվում է Ֆրանսիայի երեք հիմնական շրջանային ընտրությունների երկրորդ փուլում:
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ ՝ երկրի հյուսիսում, նախնական տվյալներով, 57․5 տոկոս հավաքել են Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի Հանրապետական կուսակցությունը և աջ կենտրոնամետ ուժերը: Հարավ-արևմուտքում պահպանողականները ստացել են 54.5 տոկոս, ծայրահեղ աջերը` 45․5 տոկոս: Արևելյան շրջանում Մարին Լը Պենի կուսակցությունը ստացել է 36․4 տոկոս:
Առաջին փուլում, հիշեցնենք, «Ազգային ճակատ»-ը հաղթել էր երկրի 13 տարածաշրջաններից 6-ում: