Մատչելիության հղումներ

Մոսկվայում բողոքի ակցիայի ընթացքում առնվազն 33 մարդ է բերման ենթարկվել


Բերման ենթարկվածները՝ ոստիկանական բաժանմունքում, 12-ը դեկտեմբերի, 2015թ․
Բերման ենթարկվածները՝ ոստիկանական բաժանմունքում, 12-ը դեկտեմբերի, 2015թ․

Առնվազն 33 մարդ, ներառյալ՝ «Յաբլոկո» կուսակցության առաջնորդ Սերգեյ Միտրոխինը, երեկ բերման է ենթարկվել Մոսկվայի կենտրոնում տեղի ունեցած չարտոնված բողոքի ակցիայի ընթացքում:

Մոսկվայի կենտրոնում գտնվող Պուշկինի հրապարակում ընդդիմության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները փորձում էին «Փոփոխությունների երթ» կոչվող բողոքի ակցիա անցկացնել` պահանջելով ռուսաստանյան իշխանություններից հարգել երկրի Սահմանադրության հիմնարար դրույթները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG