Վաղը Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման ծրագրային ճառով հանդես կգա Պենտագոնում` երկրի պաշտպանության նախարարությունում: Ինչպես տեղեկացնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, Օբամայի ճառը նվիրված է լինելու «Իսլամական պետություն» խմբավորման դեմ հետագա պայքարին:
Ամերիկյան աղբյուրների փոխանցմամբ, Օբամայի ճառի հիմնական նպատակն է ամերիկյան հանրությանը համոզել, որ «Իսլամական պետության» դեմ պայքարում Վաշինգտոնի որդեգրած քաղաքականությունը արդյունավետ է: Վերջին հարցումները, սակայն, վկայում են, որ ամերիկացիների 60 տոկոսը դժգոհ է «Իսլամական պետության» դեմ պայքարի Օբամայի մարտավարությունից: