Մատչելիության հղումներ

Որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է


ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ժամը 10:00-ի դրությամբ հանրապետության ամբողջ տարածքում պարզ և որոշ տեղերում ամպամած եղանակ է:

Դիլիջան-Վանաձոր, Դիլիջան-Ճամբարակ, Վայք-Սարավան ճանապարհահատվածներում տեղ-տեղ մերկասառույց է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG