Տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Դիլիջան-Վանաձոր, Վայք-Սարավան, Սիսիանի տարածաշրջանի Զանգեր-Գորհայք (168-176 կմ), Գորիս-Շուռնուխ-Կապան ճանապարհահատվածներում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: