Տաջիկստանի խորհրդարանի ստորին պալատը օրինագիծ է ընդունել, որով երկրի նախագահ Էմոմալի Ռահմոնը ցմահ ազատվում է քրեական պատասխանատվության ենթարկվելուց:
Դեկտեմբերի 9-ի ընդունված օրինագծի համաձայն՝ Ռահմոնը չի կարող քրեական հետապնդման ենթարկվել որևէ գործողության, արարքի համար, որը կատարել է պաշտոնավարման ընթացքում:
Նախագիծը անձեռնմխելիություն է սահմանում նաև արդեն 24 տարի երկիրը ղեկավարող Ռահմոնի ընտանիքի անդամների համար: