Մատչելիության հղումներ

ԼՂ ՊԲ պայմանագրային զինծառայող է զոհվել


ԼՂ ՊԲ զինծառայողը մարտական հերթապահության ժամանակ, արխիվ
ԼՂ ՊԲ զինծառայողը մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

Այսօր ժամը 8:50-ի սահմաններում, Պաշտպանության բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ-ի 21-ամյա պայմանագրային զինծառայող Վարդան Արթուրի Վարդանյանը: Այդ մասին հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG