Մատչելիության հղումներ

Կապույտ մզկիթը 99 տարով հանձնվեց Իրանի տնօրինությանը


Երևանի Կապույտ մզկիթը, արխիվ
Երևանի Կապույտ մզկիթը, արխիվ

Հայաստանի կառավարության այսօր կայացրած որոշմամբ մշակույթի նախարարությանը հանձնարարվել է Իրանի Իսլամական Հանրապետության լիազորված ներկայացուցիչի հետ կնքել գույքի անհատույց, 99 տարի ժամկետով օգտագործման իրավունքի պայմանագիր:

Ըստ այդ պայմանագրի, Երևանի Մեսրոպ Մաշտոցի 12 հասցեում գտնվող «Կապույտ» մզկիթ» պատմության և մշակույթի անշարժ հուշարձանը (կառուցված՝ 1776 թ․), իր սպասարկման համար անհրաժեշտ հողամասով, 99 տարի ժամկետով կանցնի իրանական կողմի տնօրինությանը:

Այսօր կառավարության նիստում որոշման նախագծի քննարկման ժամանակ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հիշեցրեց՝ մզկիթը օգտագործման իրավունքով Հայաստանում ԻԻՀ դեսպանությանն էր հանձնվել դեռևս 1995 թվականին, Երևանի քաղաքապետարանի և Իրանի մշակույթի նախարարության միջև կնքված համաձայնագրի հիման վրա: Այն ժամանակ, սակայն, ըստ Հասմիկ Պողոսյանի, չէր սահմանվել օգտագործման ժամկետ, բացի այդ, ավարտին չի հասցվել պետական գրանցման գործընթացը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG