Մատչելիության հղումներ

Վիեննայում հանդիպել են Հայաստանի և Ավստրիայի ԱԳ նախարարները


Լուսանկարը՝ Հայաստանի արտգործնախարարության
Լուսանկարը՝ Հայաստանի արտգործնախարարության

Աշխատանքային այցելությամբ Վիեննայում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր հանդիպել է Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Կուրցի հետ։

Հանդիպման մասնակիցները զրույց են ունեցել երկկողմ հարաբերությունների տարբեր հարցերի շուրջ, քննարկել համագործակցության խորացման ուղիները, միջազգային կառույցների շրջանակներում գործակցության սերտացումը, տարածաշրջանային և միջազգային խնդիրներ: Նրանք անդրադարձել են ԵԱՀԿ-ի օրակարգային հարցերին, հրատապ միջազգային ու տարածաշրջանային խնդիրների՝ ահաբեկչության դեմ միջազգային հանրության պայքարին, Մերձավոր Արևելքում զարգացումներին, սիրիական ճգնաժամի կարգավորման ուղիներին։

Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ Նալբանդյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի եռանախագահների կողմից գործադրվող ջանքերը: Այս համատեքստում Էդվարդ Նալբանդյանը զրուցակցի ուշադրությունն է հրավիրել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանն ընդառաջ Բաքվի կողմից հակամարտության գոտում իրավիճակը սրելուն ուղղված սադրանքների վրա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG