Մատչելիության հղումներ

Կրեմլը չի բացառում, որ հաջորդ շաբաթ Պուտինը կընդունի Քերրիին


Վլադիմիր Պուտինն ու Ջոն Քերրին, արխիվ
Վլադիմիր Պուտինն ու Ջոն Քերրին, արխիվ

Կրեմլը չի բացառում, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ շաբաթ կընդունի ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիին, ով պաշտոնական այցով կժամանի Ռուսաստան։

«Մենք դա չենք բացառում», - ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Ավելի վաղ ԱՄՆ-ի պետքարտուղարի ռուսաստանյան այցի մասին հայտնել էր Reuters գործակալությունը։

«Եթե մենք կարողանանք մոտեցնել մեր տեսակետները, որպեսզի կարողանանք հասկանալ, որ բոլորիս համար դրական արդյունք կլինի Սիրիայի պահպանումն ու երկրում քաղաքական կարգավորումը, դա կլինի վիթխարի ձեռքբերում։ Ահա թե ինչում եմ ես գնում այնտեղ», - ասել էր Քերրին՝ Փարիզում Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի կողմ պետությունների 21-րդհամաժողովի ժամանակ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG