Մատչելիության հղումներ

Ռուսաստանը սուզանավից արձակված հրթիռներով խոցել է «Իսլամական պետության» դիրքերը


Ռուսաստանյան «Դոնի Ռոստով» սուզանավը, արխիվ
Ռուսաստանյան «Դոնի Ռոստով» սուզանավը, արխիվ

Ռուսաստանը հայտարարել է, որ առաջին անգամ սուզանավից արձակված հրթիռներով հարված է հասցրել «Իսլամական պետության»՝ Սիրիայի տարածքում գտնվող դիրքերին:

Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ասել է, որ դեկտեմբերի 8-ին Միջերկրական ծովում գտնվող «Դոնի Ռոստով» սուզանավից արձակված «Կալիբր» թևավոր հրթիռները հաջողությամբ խոցել են նախանշված թիրախները:

Ռուսաստանյան հեռուստատեսությամբ հեռարձակվել է Սերգեյ Շոյգուի հանդիպումը նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում Շոյգուն նաև ասել է, որ Սիրիայի տարածքում ռուսական վերջին օպերացիաներին մասնակցել են նաև «Ту-22» ռմբակոծիչները՝ երեք օրվա ընթացքում իրականացնելով 60 ռազմական առաջադրանք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG